09:55  ,  28 սեպտեմբերի, 2020

Լիոնել Մեսիի նվաճումը

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին յուրահատուկ նվաճման է հասել Լա Լիգայի մեկնարկային տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում:

33-ամյա Մեսին դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: Արգենտինացի հարձակվողը դարձավ Լա Լիգայի պատմության չորրորդ ֆուտբոլիստը, որը գոլ է խփում 17-րդ մրցաշրջանում անընդմեջ:

Հիշեցնենք, որ կատալոնական թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։ Լիոնել Մեսին արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում