00:41  ,  28 սեպտեմբերի, 2020

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 2։2, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Ռոման» տանը մրցեց չեմպիոն «Յուվենտուսի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։ Մայրաքաղաքային թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն։ Երկրորդ գոլի դրվագում արդյունավետ փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Թուրինյան թիմից երկու գոլ խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Հյուրերը 62-րդ րոպեից հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։

«Յուվենտուսը» 4 միավորով 5-րդ տեղում է, «Ռոման» 13-րդն է՝ 1 միավոր։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 2։2 (տեսանյութ)

Ժորդան Վերետու, 31, 11մ, 45+1 - Կրիշտիանու Ռոնալդու, 44, 11մ, 69

Հեռացում՝ Ադրիեն Ռաբյո («Յուվենտուս»), 62, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում