20:17  ,  27 սեպտեմբերի, 2020

«Բավարիան» պարտվեց «Հոֆենհայմին»՝ 1։4 (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Հոֆենհայմին» եւ պարտություն կրեց 1։4 հաշվով։

«Հոֆենհայմը» 2 խաղթանակից հետո հավասարվեց առաջատար «Աուգսբուրգին», որը նույնպես վաստակել է 6 միավոր։

«Բավարիան» 3 միավորով 6-րդն է։

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Հոֆենհայմ» - «Բավարիա»՝ 4։1 (տեսանյութ)

Էրմին Բիչաքչիչ, 16, Մունաս Դաբուր, 24, Անդրեյ Կրամարիչ, 77, 90+2, 11մ - Ջոշուա Կիմիխ, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում