17:17  ,  27 սեպտեմբերի, 2020

«Լիդս Յունայթեդի» երկրորդ հաղթանակը Պրեմյեր լիգայում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Լիդս Յունայթեդը» հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին»։

Արգենտինացի Մարսելո Բիելսայի գլխավորած թիմը երկրորդ հաղթանակը տարավ Պրեմյեր լիգայում։ Հյուրերի հաղթական գոլը վերջին րոպեներին խփեց անգլիացի հարձակվող Պատրիկ Բեմֆորդը։

«Լիդս Յունայթեդը» 6 միավորով 6-րդ տեղում է։ «Շեֆիլդ Յունայթեդը» 3 պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Լիդս Յունայթեդ»՝ 0։1 (տեսանյութ)

Պատրիկ Բեմֆորդ, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով