16:01  ,  27 սեպտեմբերի, 2020

Մինչև ռազմական դրության ավարտը ՀՖՖ հովանու ներքո անցկացվող հանդիպումները հետաձգվում են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի հանդիպումները հետաձգվում են։ Այդ մասին հաղորդում է Երեւանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։

«ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի կողմից ստացել ենք գրություն, առ այն, որ մինչև ռազմական դրության ավարտը, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվում են»,- նշվում է «Ուրարտուի» հաղորդագրությունում։

ՀՖՖ-ն հայտնում է, որ Հայաստանի առաջնության 6-րդ տուրի՝ սեպտեմբերի 28-ին նշանակված «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է, քանի որ հոկտեմբերի 1-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպաի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կընդունի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում