15:30  ,  27 սեպտեմբերի, 2020

Արթուր Ալեքսանյան․ Բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է արել Ինստագրամում։

«Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ պահին մեկ բան կասեմ` բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»,- գրել է Արթուր Ալեքսանյանը։

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում