13:33  ,  27 սեպտեմբերի, 2020

«Շալկեն» հեռացրեց գլխավոր մարզիչին

Գերմանական «Շալկեն» պաշտոնից հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Դեւիդ Վագներին, հաղորդում է Գելզենկիրխենը ներկայացնող ակումբը։

Պաշտոնանկության պատճառը 48-ամյա ամերիկացի մասնագետի ղեկավարությամբ թիմի անհաջողություններն են։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Շալկեն» 0։8 հաշվով պարտվել է չեմպիոն «Բավարիային», 1։3 հաշվով՝ «Վերդերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում