12:42  ,  27 սեպտեմբերի, 2020

Գվարդիոլա․ Ոչ ոք չի մտածում ֆուտբոլիստների մասին, բոլորը պաշտպանում են իրենց բիզնեսը

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատել է ֆուտբոլային ղեկավարությանը կորոնավիրուսի համավարակի պայմաններում խաղացողների առողջության մասին չմտածելու համար։

«Իրականությունն այն է, որ բոլոր ակումբներն ու երկրները նույն խնդրի առաջ են։ Ոչ ոք չի մտածում ֆուտբոլիստների մասին։ Պրեմյեր լիգան, ՈւԵՖԱ-ն, Անգլիական ֆուտբոլային լիգան պաշտպանում են իրենց բիզնեսը, իրենց դիրքորոշումը։

Ֆուտբոլիստները մրցաշրջանից առաջ երկու շաբաթ են ունեցել հանգստանալու եւ պատրաստվելու համար, իսկ հիմա պետք է խաղան 3 օրը մեկ, եւ այդպես 11 ամիս։

Ես հասկանում եմ, որ արտակարգ վիճակ է բոլորի համար։ Բոլոր ոլորտներում խնդիրներ կան։

Մենք պետք է հավատանք մեր գործին եւ ցուցադրենք լավ ֆուտբոլ, բայց մեր երեք խաղացողներ հավաքականներից վերադարձել են վնասվածքներով։ Դա մենք չենք կարող վերահսկել։ Նրանք առանց պատշաճ պատրաստության չորս օրում երկու հանդիպում են անցկացրել։ Նրանք մեքենա չեն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեպտեմբերի 27-ին կընդունի «Լեսթեր Սիթիին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս