01:18  ,  27 սեպտեմբերի, 2020

Լեւոն Արոնյանը կիսաեզրափակիչում պարտվեց Մագնուս Կարլսենին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կայծակնային խաղի Banter Series Final օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին՝ 2,5։5,5։ Հայ գրոսմայստերը հաղթանակներ տարավ առաջին երկու պարտիաներում, սակայն հաջորդ 6 պարտիաներում 5 պարտություն կրեց, մեկ անգամ էլ խաղաց ոչ ոքի։

Եզրափակիչում Մագնուս Կարլսենի մրցակիցը կլինի ամերիկացի Ուեսլի Սոն, որը 6։3 հաշվով հաղթեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը 1/8 եզրափակիչում 5,5։2,5 հաշվով հաղթել էր անգլիացի Գեւեյն Ջոնսին, քառորդ եզրափակիչում՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին (5,5։3,5)։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 36 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում