00:44  ,  27 սեպտեմբերի, 2020

«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 4։3 (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում պայքարը սկսեց փոխչեմպիոն Միլանի «Ինտերը»։ Երկրորդ տուրում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն ընդունեց «Ֆիորենտինային» եւ հաղթանակ տարավ 4։3 հաշվով, թեեւ մինչեւ 87-րդ րոպեն պարտվում էր 2։3 հաշվով։

Վերջին րոպեներին աչքի ընկան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ու իտալացի պաշտպան Դանիլո Դ՝Ամբրոզիոն։

«Ինտերը» 1 խաղից հետո 3 միավորով 8-րդն է։ «Ֆիորենտինան» անցկացրել է 2 հանդիպում եւ նույնպես ունի 3 միավոր։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 4։3 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 45+2, Ֆեդերիկո Չեկերինի, 52, ինքնագոլ, Ռոմելու Լուկակու, 87, Դանիլո Դ՝Ամբրոզիո, 89 - Կրիստիան Կուամե, 3, Գաետանո Կաստրովիլի, 57, Ֆեդերիկո Կիեզա, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում