00:26  ,  27 սեպտեմբերի, 2020

Մաուրո Գեւգեոզյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ

Ֆուտբոլի Պերուի առաջնության 14-րդ տուրում «Ունիվերսիդադ Կախամարկան» 3։0 հաշվով պարտության է մատնել «Սենսյանոյին»։

80-րդ րոպեին դաշտի տերերի երրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, որը գոլի հեղինակ էր դարձել նաեւ նախորդ տուրում։

«Ունիվերսիդադ Կախամարկան» 25 միավորով երկրորդ տեղում է և 7 միավոր է հետ առաջատար «Ունիվերսիտարիո դե Դեպորտեսից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում