10:21  ,  27 սեպտեմբերի, 2020

«Ռոմա» - «Յուվենտուս»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Ռոման» տանը կմրցի Թուրինի «Յուվենըուսի» հետ։

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են չեմպիոններին։ «Յուվենտուսի» հաղթանակի գործակիցը 2․00 է։ «Ռոմայի» հաղթանակի հավանականությունը ստացել է 3․50, ոչ ոքին՝ 3․60 գործակիցը։

«Ռոման» ու «Յուվենտուսը» նախորդ անգամ հանդիպել են օգոստոսի 1-ին՝ Իտալիայի առաջնության վերջին տուրում։ Մրցաշարային նշանակություն չունեցած խաղում «Յուվենտուսը» Թուրինում պարտվել էր 1։3 հաշվով։

«Ռոմա» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում