23:46  ,  26 սեպտեմբերի, 2020

«Նեմանի» հաղթանակն ու Կադիմյանի գոլային փոխանցումը

Բելառուսի առաջնության 25-րդ տուրում «Նեմանն» արտագնա խաղում մրցել է «Տորպեդո - ԲելԱԶ»-ի հետ։

Հյուրերը հաղթել են նվազագույն հաշվով։

Միակ գոլը խփել է Զորան Մարուշիչը, որին անկյունայինից գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը։

«Նեմանը» 47 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար ԲԱՏԷ-ից հետ է 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում