22:27  ,  26 սեպտեմբերի, 2020

«Չելսին» խուսափեց պարտությունից ավելացված ժամանակում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա հանդիպում անցկացրեց «Վեստ Բրոմվիչի» հետ։

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի խփած գոլի շնորհիվ՝ 3։3։

«Չելսին» 2 խաղից հետո 4 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։ «Վեստ Բրոմվիչը» 1 միավորով 14-րդն է։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

« Վեստ Բրոմվիչ» - «Չելսի»՝ 3։3 (տեսանյութ)

Կալում Ռոբինսոն, 4, 25, Քեյլ Բարթլի, 27 - Մեյսոն Մաունթ, 55, Կալում Հադսոն-Օդոի, 70, Թեմի Աբրահամ, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով