21:01  ,  26 սեպտեմբերի, 2020

«Ռենը» շարունակեց անպարտելի շարքը եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Ռենը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Սենթ Էթյենի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

«Ռենը» 1 ոչ ոքիից եւ 4 հաղթանակից հետո 13 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Լիլը» հետ է 2 միավոր։ «Սենթ Էթյենը» 10 միավորով երրորդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

«Սենթ Էթյեն» - «Ռեն»՝ 0։3 (տեսանյութ)

Նաիֆ Ագեր, 33, Սերու Գիրասի, 53, Ադրիեն Էնու, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով