20:02  ,  26 սեպտեմբերի, 2020

Պրեմյեր լիգա․ «Էվերտոնի» երրորդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

«Էվերտոնը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմյեր լիգայում։ Երրորդ տուրում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Լոնդոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը եւ բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը։

«Էվերտոնը» 3 հաղթանակից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Քրիսթալ Փելասը» 5-րդն է՝ 6 միավոր։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Էվերտոն»՝ 1։2 (տեսանյութ)

Շեյկու Կույատե, 26 - Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 10, Ռիշարլիսոն, 40, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում