18:59  ,  26 սեպտեմբերի, 2020

«Ատալանտան» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն անցկացրեց անցած առաջնության բրոնզե մեդալակիր «Ատալանտան», որը հյուրընկալվեց «Տորինոյին»։

Հյուրերը հաղթանակ տարան 4։2 հաշվով։

«Ատալանտան» 3 միավորով չորրորդ տեղում է։ «Տորինոն» երկու պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Տորինո» - «Ատալանտա»՝ 2։4 (տեսանյութ)

Անդրեա Բելոտի, 11, 43 - Ալեխանդրո Գոմես, 13, Լուիս Մուրիել, 21, Հանս Հատեբուր, 42, Մարտեն դե Ռոն, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում