17:02  ,  26 սեպտեմբերի, 2020

Սուարեսը տեսաուղերձ է պատրաստել «Աթլետիկոյի» երկրպագուների համար

Կատալոնական «Բարսելոնայից» «Աթլետիկո» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը տեսաուղերձ է հրապարակել մադրիդյան ակումբի երկրպագուների համար:

«Ողջույն «Աթլետիկոյի» երկրպագուներին: Ես արդեն միացել եմ թիմին ու փորձել համազգեստը: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ այդ մարզաշապիկով դուրս գալու խաղադաշտ և հաճույք ստանալու խաղից:

Բոլորին շնորհակալ եմ աջակցության ու հաղորդակցությունների համար: Հիմա եկել է ժամանակը վայելել խաղը և լուրջ նվաճումների հասնել այս մրցաշրջանում»,- տեսաուղերձում ասել է 33-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Սուարեսն ազատ գործակալի կարգավիճակով էր միացել «Լուիս Սուարեսը «Աթլետիկոյին», որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English