11:33  ,  26 սեպտեմբերի, 2020

NBA. «Բոստոնը» կրճատեց կիսաեզրափակիչ շարքի հաշիվը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի 5-րդ խաղում «Բոստոնը» տանը 121:108 հաշվով հաղթեց «Մայամիին» և կրճատեց շարքի հաշիվը՝ 2:3:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Ջեյսոն Տեյտումը, որը «Բոստոնի» կազմում հավաքեց 31 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում հանդիպել են «Լոս Անջելես Լեյքերսը» և «Դենվերը»: Չորրորդ խաղից հետո «Լեյքերսը» հաղթում է 3:1 հաշվով:

NBA, կիսաեզրափակիչ

«Բոստոն» - «Մայամի»՝ 121:108 (18:26, 33:32, 41:25, 29:25)

Շարքի հաշիվը՝  2:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում