00:37  ,  26 սեպտեմբերի, 2020

Կլոպ․ Արտետան շատ կարճ ժամանակում ցույց տվեց, որ բացառիկ մարզիչ է

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության երրորդ տուրի հանդիպումից առաջ հիացմունքով է խոսել լոնդոնյան թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մասին։

«Միկել Արտետան շատ կարճ ժամանակում ցույց տվեց, որ բացառիկ մարզիչ է։ Այն թիմը, որը նա հիմա ստեղծում է, դրա կառուցվածքը բացարձակ բացառիկ է։ Կարելի է տեսնել, որ պաշտպանության եւ հարձակման միջեւ բալանսը լավն է։ Կարելի է տեսնել ֆուտբոլում շատ կարեւոր բաներ՝ լավ կազմակերպում, ազատություն խաղացողների համար, ֆուտբոլիստներին ճիշտ դիրքերում։

Արտետան տպավորիչ աշխատանք է կատարում «Արսենալում»։ Կարծում եմ՝ նա ամբողջովին փոխել է տրամադրությունն ակումբում։

Ստույգ չգիտեմ, թե ինչ տրամադրություն է ունեցել թիմը նրա նշանակումից անմիջապես առաջ, բայց չեմ կարծում, թե շատերը հույս ունեին մրցաշրջանի վերջում հաղթել որեւէ մրցաշարում, իսկ նա նվաճեց Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը։ Դա տպավորիչ է։ 100 տոկոս վստահ եմ, որ մեզ սպասվում է շատ բարդ մրցակցի հետ դիմակայություն»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում