21:45  ,  25 սեպտեմբերի, 2020

Ազարն ու Ասենսիոն չեն խաղա «Բետիսի» դեմ․ «Ռեալի» հայտացուցակը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Էդեն Ազարն ու Մարկո Ասենսիոն պատրաստ չեն Իսպանիայի առաջնության երրորդ տուրի հանդիպմանը։ Արքայական թիմը կմրցի «Բետիսի» հետ։ Ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է հայտացուցակը։ Պաշտպան Էդեր Միլիտաոն ու հարձակվող Մարիանո Դիասը եւս շարունակում են վերականգնվել վնասվածքներից հետո։

ԴարպասապահներՏիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Դիեգո Ալտուբե։

Պաշտպաններ․ Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո Ֆերնանդես, Մարսելո, Ալվարո Օդրիոսոլա, Ֆերլանդ Մենդի։

Կիսապաշտպաններ․ Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Ֆեդերիկո Վալվերդե, Մարտին Էդեգոր, Իսկո։

Հարձակվողներ․ Քարիմ Բենզեմա, Բորխա Մայորալ, Լուկաս Վասկես, Լուկա Յովիչ, Վինիսիուս Ժունիոր, Ռոդրիգո Գոես։

«Ռեալը» «Բետիսին» կհյուրընկալվի սեպտեմբերի 26-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում