21:12  ,  25 սեպտեմբերի, 2020

Սուարեսը՝ Մեսիին․ Ոչ ոք չի փոխարինի քո նշանակությունը «Բարսելոնայի» եւ ֆուտբոլի աշխարհի համար

 «Բարսելոնայից» Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պատասխանել է կատալոնական թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որն Ինստագրամում հուզիչ հրաժեշտի խոսքով էր դիմել նախկին ակումբակցին։

«Շնորհակալ եմ քո խոսքերի եւ ընկերության համար։ Ես միշտ շնորհակալ կլինեմ քեզ՝ ուրախ եւ զգացմունքային մարդու, քանի որ բոլորը ճանաչում են միայն ֆուտբոլիստ Մեսիին։ Մի մոռացիր, թե ինչ եմ միշտ ասել․ «Շարունակիր ստանալ հաճույք եւ ցույց տուր, որ դու ես միայն այդպիսինը»։

Ոչ ոք չի փոխարինի քո հսկայական նշանակությունը ակումբի եւ ֆուտբոլային աշխարհի համար։ Ես շատ եմ սիրում քեզ իմ ընկեր։ Մենք կկարոտենք իրար»,- Մեսիի Ինստագրամի մեկնաբանություններում գրել է Լուիս Սուարեսը։

33-ամյա ֆուտբոլիստն «Աթլետիկոյի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում