20:49  ,  25 սեպտեմբերի, 2020

Մորատա․ Միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռոնալդուի հետ, նա ուրախ է իմ գալուն «Յուվենտուս» (ֆոտո)

Մադրիդի «Աթլետիկոյից» վարձակալությամբ Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան իտալացի Անդրեա Պիրլոյի գլխավորած թիմի հետ անցկացրած առաջին մարզումներից հետո պատմել է տպավորությունների մասին։ Նա հանդես կգա 9 համարի խաղաշապիկով։

«Պիրլոն հրաշալի տպավորություն թողեց, նա ստեղծված է լինելու մարզիչ։ Դա այն է, ինչ պետք է «Յուվենտուսին»։ Արդեն երկու մարզումից հետո տպավորված եմ, թե ինչպես է նա կառավարում թիմը։

Ռոնալդուի հետ ես միշտ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ։ Նա ուրախ է իմ գալուն «Յուվենտուս»։

Իտալիայի անցած առաջնության շատ հանդիպումներ եմ դիտել։ Ա Սերիան ավելի բարդ է դարձել։ «Յուվենտուսի» համար շատ կարեւոր է Չեմպիոնների լիգան։ Եթե այս մրցաշրջանում կարողանանք հաղթել այդ մրցաշարում, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը»,- Մորատայի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։

Իսպանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է եկել նաեւ 2014-2016-ին՝ դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն եւ գավաթակիր, սուպերգավաթակիր։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում