19:39  ,  25 սեպտեմբերի, 2020

Լուիս Սուարեսն «Աթլետիկոյի» հետ կնքեց 2 տարվա պայմանագիր (ֆոտո)

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը բուժզննում անցնելուց հետո Մադրիդի «Աթլետիկոյի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

«Մեզ միացել է Եվրոպայում հանդես գալու մեծ փորձ ունեցող գերազանց ռմբարկու, որը խաղադաշտում միշտ աչքի է ընկել մեծ նվիրվածությամբ եւ համարվել իր դիրքում լավագույններից մեկն աշխարհում»,- նշվում է «Աթլետիկոյի» հաղորդագրությունում։

Լուիս Սուարեսը 2014 թվականին անգլիական «Լիվերպուլից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը չցանկացավ նրան տեսնել իր ղեկավարած թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս