19:11  ,  25 սեպտեմբերի, 2020

«Ռոման» ցանկանում է գնել «Ռեալի» հարձակվողին

Իտալական «Ռոման» ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» 23-ամյա իսպանացի հարձակվող Բորխա Մայորալին, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Հռոմեական ակումբը ցանկանում է կնքել մեկ տարվա վարձակալության պայմանագիր՝ վճարելով 3 միլիոն եվրո։

Բորխա Մայորալի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Անցած մրցաշրջանը նա վարձակալությամբ անցկացրեց իսպանական «Լեւանտեում»՝ 36 խաղում խփելով 9 գոլ, կատարելով 2 գոլային փոխանցում։

Բորխա Մայորալի տրանսֆերը գնահատվում է 10 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English