16:08  ,  25 սեպտեմբերի, 2020

Կոուտինյոն ընտրել է նոր խաղային համարը «Բարսելոնայում» (ֆոտո)

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ընտրել է նոր խաղային համարը կատալոնական ակումբում:

Նոր մրցաշրջանում 28-ամյա բրազիլացին հանդես կգա 14 համարի մարզաշապիկով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նախկինում Կոուտինյոն «Բարսելոնայում» խաղում էր 7 համարի մարզաշապիկով, որն այժմ պատկանում է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին: Անցած մրցաշրջանում բրազիլացին վարձակալությամբ հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայում», որի հետ դարձավ Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի հաղթող։ Կոուտինյոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023-ի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում