15:41  ,  25 սեպտեմբերի, 2020

«Ռոլան Գարոս». Խաչանովն ու Գասպարյանն իմացան մրցակիցներին

Տեղի է ունեցել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության վիճակահանությունը:

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն առաջին շրջանում կմրցի շվեդ Միկայել Իմերի հետ, իսկ մրցաշարի գործող հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալը պայքարը կսկսի Բելառուսի ներկայացուցիչ Եգոր Գերասիմովի հետ մրցախաղով: Ռուսաստանցի Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը կլինի լեհ Կամիլ Մախրժակը, hաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Կանանց պայքարում Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանն առաջին շրջանում ուժերը կչափի բելգիացի Էլիսե Մերտենսի հետ: Գործող չեմպիոն, ավստրալացի Էշլի Բարտին այս տարի չի մասնակցի մրցաշարին:

Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսը» կանցկացվի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում