15:22  ,  25 սեպտեմբերի, 2020

MLS. Լուկաս Սելարայանը՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Կոլամբուսի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ընդգրկվել է MLS-ի կարոնավոր առաջնության հերթական տուրի խորհրդանշական հավաքականում, hաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

Նախորդ խաղում «Կոլամբուսը» 2:1 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Մինեսոտա Յունայթեդի» նկատմամբ: Դաշտի տերերի կազմում հաշիվը 31-րդ րոպեին բացել էր հայկական արմատներ ունեցող արգենտինացի 27-ամյա ֆուտբոլիստը, որն առաջին խաղակեսի վերջնամասում նաև վրիպել էր 11 մետրանոցից: Դա Սելարայանի երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում