Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգը պատմել է, թե ինչու է փոխել մազերի գույնը: 32-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ նա պարտվել է ընկերոջ հետ գրազը:
«Դա գրազ էր: Ընկերս ասաց, որ մենք հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում և գրազ առաջարկեց այդ կապակցությամբ: Եթե մենք հաղթեինք, ապա ես պետք է մազերս ներկեի մանուշակագույն, իսկ եթե պարտվեինք՝ նույնն անելու էր նա: Ես շատ զարմացած էի և համաձայնեցի: Այսպիսի մազերով կարելի է ապրել, եթե ներկում ես այդքան հագելի պատճառով»,- Բոատենգի խոսքը մեջբերում է Sport Bild-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Գերմանիայի չեմպիոնը հաղթել էր ֆրանսիական ՊՍԺ-ին: Սեպտեմբերի 24-ին «Բավարիան» նվաճեց նաև ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ 2:1 հաշվով հաղթելով իսպանական «Սեւիլիային»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում