Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի Էդուարդ Վարդանյանը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտ անցկացնել UFC-ի մարտիկ Խամզատ Չիմաևի հետ: Շվեդիան ներկայացնող չեչեն մարզիկը վերջերս հայտնել էր, որ գիտի իր հաջորդ մենամարտի անցկացման օրը, սակայն մրցակիցը դեռ որոշված չէ: Դա լինելու է երեկոյի գլխավոր մենամարտը:
«UFC-ն ունի խնդիրներ: Նրանք չեն կարողանում մրցակից գտնել Խամզատ Չիմաևի համար, բոլորը հրաժարվում են մենամարտել նրա հետ: Սակայն ես այս մարզաձևում եմ, որպեսզի կռվեմ ու մրցակցեմ: Պատրաստ եմ օգնել UFC-ին և հաջորդ շաբաթ 5 ռաունդանոց մենամարտ անցկացնել կիսամիջին քաշային կարգում»,- Ինստագրամում գրել է Էդուարդ Վարդանյանը:
Վերջերս Խամզատ Չիմաևի մենեջեր Ալի Աբդել-Ազիզն ակնարկել էր, որ չեչեն մարտիկի հնարավոր մրցակիցների թվում է նաև 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը: