13:42  ,  25 սեպտեմբերի, 2020

Թոմաս Մյուլերը կրկնեց Շվայնշտայգերի ռեկորդը

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում իսպանական «Սեւիլիայի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակի արդյունքում 26-րդ տիտղոսն է նվաճել կարիերայում:

31-ամյա Մյուլերն այդ ցուցանիշով հավասարվել է Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին, որը միանչև այս պատմության ամենատիտղոսակիր գերամանցի ֆուտբոլիստն էր, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Թոմաս Մյուլերը ճանաչվել էր ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում