12:04  ,  25 սեպտեմբերի, 2020

NBA. «Լեյքերսն» ավելի մոտեցավ եզրափակիչին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչ շարքի չորրորդ խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» 114:108 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Դենվերի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 3:1:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Էնթոնի Դևիսը, որը «Լեյքերսի» կազմում հավաքել է 34 միավոր, իսկ նրա ակումբակից Լեբրոն Ջեյմսը վաստակել է 26 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչ շարքի չորրորդ խաղից հետո «Մայամին» 3:1 հաշվով հաղթում է «Բոստոնին»:

NBA, կիսաեզրափակիչ

«Դենվեր»– «Լեյքերս»՝ 108:114 (30:37, 25:23, 29:27, 24:27)

Շարքի հաշիվը՝ 1:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում