11:35  ,  25 սեպտեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. Հովհաննես Համբարձումյանի ինքնագոլն ու վաստակած 11 մետրանոցը

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Կիպրոսի «Անորտոսիսը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է շվեյցարական «Բազելին» և լքել պայքարը:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն առաջին անգամ ընդգրկվել է «Անորտոսիսի» մեկնարկային կազմում, իսկ 21-րդ րոպեին դարձել է ինքնագոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 0:3: 68-րդ րոպեին հայ պաշտպանը նաև ստացել է դեղին քարտ, իսկ խաղի վերջնամասում վաստակել է 11 մետրանոց հարված, որը հյուրերն ավարտել են գոլով:

Հիշեցնենք, որ Հովհաննես Համբարձումյանն այս ամռանը Կիպրոսի «Էնոսիսից» է տեղափոխվել երկրի 13-ակի չեմպիոն «Անորտոսիս», որի հետ կքնել է 2 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում