10:41  ,  25 սեպտեմբերի, 2020

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի լիգայի գավաթակիր իսպանական «Սեւիլիայի» դեմ խաղում 31-ամյա Մյուլերը մեկնարկային կազմում հանդես էր եկել 120 րոպե, բայց արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել:

Հիշեցնենք, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում կայացած խաղում «Բավարիան» հաղթել էր լրացուցիչ ժամանակում՝ 2:1: Գերմանիայի չեմպիոնը չորրորդ անգամ հանդես եկավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում եւ երկրորդ անգամ նվաճեց տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում