11:10  ,  25 սեպտեմբերի, 2020

«Բավարիան» տպավորիչ ցուցանիշ է գրանցել Եվրոպայի թոփ-5 լիգաներում

Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան», ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում հաղթելով Եվրոպայի լիգայի գավաթակիր իսպանական «Սեւիլիային», գրանցել է տպավորիչ ցուցանիշ:

Դա Գերմանիայի չեմպիոնի 23-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում: «Բավարիան» Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) միակ ակումբն է, որը հասնում է նման արդյունքի, hաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Նախորդ անգամ «Բավարիան» չի հաղթել փետրվարի 9-ին, երբ Բունդեսլիգայի խաղում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Լայպցիգի» հետ: Մյունխենցիները նախորդ պարտությունը կրել են 2019 թվականի դեկտեմբերի 7-ին կայացած Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում (1:2):

Հիշեցնենք, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում կայացած խաղում «Բավարիան» «Սևիլիային» հաղթել էր լրացուցիչ ժամանակում՝ 2:1: Գերմանական ակումբը չորրորդ անգամ հանդես եկավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում եւ երկրորդ անգամ նվաճեց տիտղոսը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում