09:38  ,  25 սեպտեմբերի, 2020

Տիգրան Բարսեղյան. Տրանսֆերային արժեքս կարևոր չէ ինձ համար

Ֆուտբոլի Ղազախստանի չեմպիոն «Աստանայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը պատմել է, որ չի կարևորում իր տրանսֆերային արժեքը: Վերջերս Transfermarkt-ը ներկայացրել էր Ղազախստանի առաջնության ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները: 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով և հասել 1.5 միլիոն եվրոյի:

«Դա կարևոր չէ ինձ համար: Ինձ համար կարևորը թիմին օգնելն է հաղթանակի հասնելու հարցում»,- Տիգրան Բարսեղյանի խոսքը մեջբերում է Vesti.kz-ն:

Հիշեցնենք, որ Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Բարսեղյանը մասնակցել է 9 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ: 9 խաղից հետո «Աստանան» 18 միավորով երկրորդ տեղում է և 6 միավոր հետ է առաջատար «Կայրաթից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս