00:41  ,  25 սեպտեմբերի, 2020

«Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի» եւ «Աստոն Վիլայի» հաղթանակները (տեսանյութ)

«Աստոն Վիլան», «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

Չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Լինքոլն Սիթիին» եւ հաղթանակ տարավ 7։2 հաշվով։

Փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը դժվարությամբ առավելության հասավ «Բորնմութի» նկատմամբ՝ 2։1։

«Աստոն Վիլան» մրցակցի խաղադաշտում 3։0 հաշվով պարտության մատնեց «Բրիստոլ Սիթիին»։

Անգլիական լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Լինքոլն Սիթի» - «Լիվերպուլ»՝ 2։7 (տեսանյութ)

Ադետայո Էդուն, 60, Լյուիս Մոնթսմա, 66 - Ջերդան Շակիրի, 9, Տակումի Մինամինո, 18, 46, Կյորտիս Ջոնս, 32, 36, Մարկո Գրուիչ, 65, Դիվոկ Օրիգի, 89

«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմութ»՝ 2։1 (տեսանյութ)

Լիամ Դիլապ, 18, Ֆիլիպ Ֆոդեն, 75 - Սեմ Սարիջ, 22

«Բրիստոլ Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 0։3

Անվար Էլ-Գազի, 11, Բերտրան Տրաորե, 14, Օլի Ուոթքինս, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում