00:22  ,  25 սեպտեմբերի, 2020

ԵԼ․ «Միլանը» փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

«Միլանը» հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը։ Իտալական թիմը տանը մրցեց նորվեգական «Բուդյո-Գլիմտի» հետ։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։

«Միլանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն։ Աչքի ընկավ նաեւ իտալացի հարձակվող Լորենցո Կոլոմբոն։

«Միլանի» մրցակիցը փլեյ-օֆֆում կլինի պորտուգալական «Ռիու Ավեն», որը պայքարից դուրս է թողել թուրքական «Բեշիկթաշին»։

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ

«Միլան» (Իտալիա) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 3։2 (տեսանյութ)

Հական Չալհանօգլու, 16, 50, Լորենցո Կոլոմբո, 32 - Կասպեր Յունկեր, 15, Իենս Հյոուգե, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով