23:48  ,  24 սեպտեմբերի, 2020

ԵԼ․ «Տոտենհեմի» հաղթանակը Սկոպյեում՝ 3։1 (տեսանյութ)

Լոնդոնի «Տոտենհեմը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մրցեց «Շկենդիայի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Անգլիական թիմում աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան եւ հարձակման առաջատարներ, հարավկորեացի Սոն Հին Մինն ու անգլիացի Հարի Քեյնը։

Որակավորման փլեյ-օֆֆում «Տոտենհեմի» մրցակիցը կլինի իսրայելական «Մաքաբի Հայֆան», որը 2։1 հաշվով հաղթել է ռուսական «Ռոստովին»։

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ

«Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1։3 (տեսանյութ)

Վալմիր Նաֆիու, 55 – Էրիկ Լամելա, 5, Սոն Հին Մին, 70, Հարի Քեյն, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով