22:23  ,  24 սեպտեմբերի, 2020

ԵԼ․ «Ռոստովը» Բայրամյանի հետ դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում ռուսական «Ռոստովը» տանը մրցեց իսրայելական «Մաքաբի Հայֆայի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով՝ դուրս մնալով պայքարից։

Հյուրերն առաջինը գոլ բաց թողեցին արդեն 9-րդ րոպեին, սակայն կարողացան ամեն խաղակեսում մեկական գոլ խփել եւ դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ։

Հայաստանի հավաքականի կիապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 64-րդ րոպեին։

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ

«Ռոստով» (Ռուսաստան) - «Մաքաբի Հայֆա» (Իսրայել)՝ 1։2 (տեսանյութ)

Էլդոր Շոմուրոդով, 9 - Նիկիտա Ռուկավիցա, 20, Մոհամադ Աբու Ֆանի, 60

Հեռացում՝ Դանիլ Գլեբով («Ռոստով»), 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում