21:04  ,  24 սեպտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիայի» հանդերձարանը հաղթանակից հետո եւ ֆանատների ուրախությունը (ֆոտո, live)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։ Հայկական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է լուսանկար իսպանացի Դավիթ Կամպանյայի գլխավորած թիմի հանդերձարանից։

«Արարատ-Արմենիայի» ֆանատներն էլ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մոտ նշել են թիմի հաղթանակը Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ։ NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում։

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Ցելյե» (Սլովենիա)՝ 1:0 (0։0)

Սերգեյ Վակուլենկո, 111

«Արարատ-Արմենիա»․Ստեֆան Չուպիչ, Ալեմաո, Անջելո Մենեզես, Սերգեյ Վակուլենկո, Դավիդ Հումանես (Յուսուֆ Օտուբանջո, 83), Զակարիա Սանոգո, Սարգիս Շահինյան, Յոան Գուֆրան (Արմեն Համբարձումյան, 106), Ֆուրջել Նարսինգ, Մաիլսոն Լիմա, Ջեյսոն Մարտինես (Լուիս Օգանա, 120):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով