19:16  ,  24 սեպտեմբերի, 2020

Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Իտալական «Միլանի» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նա չի մասնակցի նորվեգական «Բոդու-Գլիմտայի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի տնային խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին։ Իբրահիմովիչն ինքնամեկուսացել է տանը։

«Երեկ թեստիս պատասխանը բացասական էր, այսօր՝ դրական։ Ոչ մի ախտանիշ չեմ ունեցել։

Կորոնավիրուսը համարձակություն ունեցավ մարտահրավեր նետել ինձ։ Վատ միտք է»,- Թվիթերում գրել է Իբրահիմովիչը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է նաեւ «Միլանի» պաշտպան Լեոնարդո Դուարտեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում