Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի խաղում մրցում է Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ։
Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընթացող հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց։
Ընդմիջում է։
Այս դիմակայության հաղթողը դուրս կգա որակավորման փլեյ-օֆֆ։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը տանը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային»:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ցելյեն» 3:0 հաշվով տնային հաղթանակ է դարձել իռլանդական «Դունդալկի» նկատմամբ, իսկ հաջորդ փուլում տանը 1:2 հաշվով պարտվել է նորվեգական «Մոլդեին»:
Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղակես
«Արարատ-Արմենիա» - «Ցելյե»՝ 0։0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում