17:05  ,  24 սեպտեմբերի, 2020

Համբուրգ․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չհաղթահարեց թենիսի Համբուրգի մրցաշարի երկրորդ շրջանի արգելքը։

ATP500 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում հայ մարզիկը մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Դուշան Լայովիչի հետ եւ պարտություն կրեց 1 ժամ 1 րոպեում։ Լայովիչն առավելության հասավ 6։1, 6։2 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Լայովիչի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասի եւ ուրուգվայցի Պաբլո Կուեվասի դիմակայության հաղթողը։

Համբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,2 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում