15:04  ,  24 սեպտեմբերի, 2020

MLS. Սելարայանի ու Մարաշլյանի գոլերը

MLS-ի կարոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսը» 2:1 հաշվով տնային հաղթանակ է տարել «Մինեսոտա Յունայթեդի» նկատմամբ:

Դաշտի տերերի կազմում հաշիվը 31-րդ րոպեին բացել է հայկական արմատներ ունեցող արգենտինացի 27-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որն առաջին խաղակեսի վերջնամասում նաև վրիպել է 11 մետրանոցից: Դա Սելարայանի երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

«Լոս Անջելեսն» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանի գոլի օգնությամբ 6:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Վանկուվերի» նկատմամբ: Մարաշլյանը 33-րդ րոպեին հաշիվը դարձրել է 5:0: Վերջերս Ուրուգվայի ազգային հավաքական հրավիրված Մարաշլյանը 6-րդ գոլն է խփել ընթացիկ առաջնությունում:

Մարաշլյանի գոլը նաև ռեկորդային է եղել: Դա թիմերի խփած ամենաարագ 5-րդ գոլն էր MLS-ի պատմության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում