13:38  ,  24 սեպտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հայր է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը հայր է դարձել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստի առաջնեկը տղա է: Փոքրիկին անվանակոչել են Ալեքս:

Հիշեցնենք, որ Տարոն Ոսկանյանը 2012 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 27 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս