11:38  ,  24 սեպտեմբերի, 2020

NBA. «Մայամիին» մեկ հաղթանակ է բաժանում եզրափակիչից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչ շարքի չորրորդ խաղում «Մայամին» 112:109 հաշվով տնային հաղթանակ տարավ «Բոստոնի» նկատմամբ և շարքի հաշիվը դարձրեց 3:1:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Ջեյսոն Տեյտումը, որը «Բոստոնի» կազմում վաստակեց 29 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում հանդիպել են «Լոս Անջելես Լեյքերսը» և «Դենվերը»: Երրորդ խաղից հետո «Լեյքերսը» հաղթում է 2:1 հաշվով:

NBA, կիսաեզրափակիչ

«Մայամի» - «Բոստոն»՝ 112:109 (24:23, 26:21, 27:32, 35:33)

Շարքի հաշիվը՝  3:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում