16:10  ,  24 սեպտեմբերի, 2020

«Բավարիա» - «Սևիլիա». Բուքմեյքերների կանխատեսումը

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիան» և Եվրոպայի լիգայի հաղթող իսպանական «Սևիլիան» սեպտեմբերի 24-ին կհանդիպեն ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում:

Բուդապեշտում կայանալիք խաղում բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում գերմանական ակումբին, որի հաղթանակը գնահատվում է 1.30 գործակցով: «Սևիլիայի» հաղթանակը ստացել է 8.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 6.00:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը ներկա կլինեն սահմանափակ թվով երկրպագուներ: «Պուշկաշ Արենա» ստադիոնը լցված կլինի 30 տոկոսով: Ստադիոնը հյուրընկալում է մոտ 67 հազար հանդիսական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում