00:54  ,  24 սեպտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա․ Օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները։

Կիեւի «Դինամոն» Բելգիայում 2։1 հաշվով առավելության հասավ «Գենտի» նկատմամբ։

Նորվեգական «Մոլդեն» ու հունգարական «Ֆերենցվարոշը» 3-ական գոլ փոխանակեցին։

Հունական «Օլիմպիակոսը» 2։0 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի «Օմոնիային»։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն սեպտեմբերի 29-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդպում

«Գենտ» (Բելգիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 1։2 (տեսանյութ)

Թիմ Կլյայնդինստ, 41 - Վլադիսլավ Սուպրյագա, 9, Կառլոս Դե Պենա, 79

Հեռացում՝ Ռոման Բեզուս («Գենտ»), 53, երկրորդ դեղին քարտ

«Մոլդե» (Նորվեգիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 3։3 (տեսանյութ)

Լեկե Ջեյմս, 55, Մագնուս Էյկրեմ, 65, Մարտին Էլինգսեն, 83 – Ֆրանկ Բոլի, 7, Մյուրտո Ուզունի, 52, Իգոր Խառատին, 87

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 2։0 (տեսանյութ)

Մաթյո Վալբուենա, 69, 11մ, Յուսեֆ Էլ Արաբի, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում