00:37  ,  24 սեպտեմբերի, 2020

«Արսենալը», «Չելսին», «Էվերտոնն» ու «Նյուքասլը» դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Խոշոր հաշվով հաղթանակներ տարան Լոնդոնի «Չելսին», «Նյուքասլ Յունայթեդը», Լիվերպուլի «Էվերտոնը» եւ կշարունակեն պայքարը հաջորդ փուլում։

Անգլիական լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Լեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 0։2 (տեսանյութ)

Կրիստիան Ֆուքս, 57, ինքնագոլ, Էդվարդ Նկետիա, 90

«Չելսի» - «Բարնսլի»՝ 6։0 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 19, Կայ Հավերց, 28, 55, 65, Ռոս Բարքլի, 49, Օլիվյե Ժիրու, 83

«Ֆլիթվուդ Թաուն» - «Էվերտոն»՝ 2։5

Մարկ Դաֆի, 48, Կալում Կամպս, 58 - Ռիշարլիսոն, 22, 34, Ալեքս Այուոբի, 49, Բերնարդ, 73, Մոյզե Քին, 90+4

«Մորքամ» - «Նյուքասլ»՝ 0։7

Ժոելինթոն, 5, 31, Միգել Ալմիրոն, 20, Ջեյքոբ Մյորֆի, 27, Այզակ Հեյդեն, 45+2, Ջամալ Լասելս, 51, Սեմ Լավել, 90+1, ինքնագոլ

Հեռացում՝ Թումանի Դյագուրագա («Մորքամ»), 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում